ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Իրականում շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին

Իրականում շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին
11.05.2025 | 10:00

Մի տեղ լրահոսում հանդիպեցի, որ Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։

Իրականում մենք շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին:

Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ որոշ մարդկանց կադրերով, տեսանյութերում տեսնում ենք, սակայն այնտեղ գտնվող հայերի իրական թիվն ու նրանց հետ կապված նվազագույն տեղեկությունները չունենք:

Ադրբեջանը հաստատում է միայն 23 հայի ներկայությունը, սակայն 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո սոցիալական ցանցի տարբեր տիրույթներում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տասնյակներով մարդիկ են ֆիքսվել:

Նույնիսկ հաստատված հայերի կյանքն ու առողջությունն է խիստ կասկածի տակ, դեռ չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ունեն անհետ կորածի կարգավիճակ, տարբեր կադրերով, խոսակցություններով ֆիքսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հատվածներում:

Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը` իրավունքների վերականգնման և պաշտպանության առումով:

Երկրորդ ու ամենակարևոր խնդիրը` նրանց հայրենադարձման հարցն է, որն այս իշխանության համար զուտ խոստումների և ստախոսությունների տիրույթում է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ